Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին սպառնացել Է Եվրոպայի երկրներին՝ բացել սահմանը եւ բաց թողնել սիրիացի փախստականներին:
Էրդողանը վերստին հարյուր հազարավոր փախստականներով Է սպառնացել Եվրոպային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ ես խոսում եմ այն մասին, որ կբացեմ դռները, նրանց (Եվրոպային) ուղղակի համակում Է վրդովմունքը: Մի տաքացեք, կգա ժամանակը՝ մենք այդ դռները կբացենք: Դուք Էլ սկսեք զբաղվել հարյուր հազարավոր փախստականներով»,-հայտարարել Է նա հոկտեմբերի 24-ին Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -53-: