Artsakhpress

Սփյուռք

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով կոնգրեսականի կոչ-նամակը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Գ. Էշուի՝ «Հարգելի գործընկեր» նամակը, որը կոչ է անում աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ H.Res.296 բանաձևին:

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով կոնգրեսականի կոչ-նամակը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով կոնգրեսականի կոչ-նամակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին համագումարից:
«Իմ ընտանիքի անդամները եղել են այդ մարդասպանների մեջ: Իմ մայրը իմ տատի հետ փախել է Հայաստանից, իսկ հայրս՝ ասորի քրիստոնյա, քշվել է Մերձավոր Արևելքից: Երկուսն էլ ողջ կյանքի ընթացքում կրել են Օսմանյան թուրքերի վայրագրությունները: Կոնգրեսի որպես միակ հայկական- ասորական արմատներով անդամ, ես կոչ եմ անում ձեզ՝ հարգել այն անթիվ անհատներին և միանալ ձեր 112 կոլեգաներին` օժանդակելու բանաձևին, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- նշում է Էշուն:
Էշուն կոնգրեսի միակ հայ-ասորի անդամն է: Կոնգրեսում իր ողջ գործունեության ընթացքում նա մշտապես աջակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և ամբողջ աշխարհում կրոնի ազատությանը:
 Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքի և Ամերիկայի հայկական համագումարին՝ Հայոց ցեղասպանության  ճանաչման նպատակով ակտիվ աջակցության համար:   Համագումարի՝ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը նշել է, որ համագումարը ողջունում է կոնգրեսականի ջանքերը և կշարունակի առաջ մղել օրենսդրության ընդունումը:
Ավելի վաղ՝ ապրիլին կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրակիսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը  նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ  համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -70-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search