Artsakhpress

Տնտեսական

Հոկտեմբերի 25-ին կստորագրվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:

Հոկտեմբերի 25-ին կստորագրվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Հոկտեմբերի 25-ին կստորագրվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը և ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։
Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանում Սերբիայի դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։
Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետը վերահաստատել են Բելգրադում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես անդրադարձել սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու մտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությանը։
Վարչապետ Բռնաբիչն ասել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալու համագործակցության ուղղություններին ու հնարավոր ծրագրերին։
Սերբիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում կստորագրի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ  համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search