Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ եթե խորհրդարանականները հավանության չարժանացնեն կառավարության առաջարկած Brexit-ի նոր օրինագիծը, ապա Բորիս Ջոնսոնը օրինագիծը կհանի օրակարգի քննարկումից ու կառաջարկի երկրում խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնել:
Brexit-ի հարցում անհամաձայնությունը կարող է հանգեցնել նոր ընտրությունների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը, որը ձգտում էր Brexit-ն իրականացնել մինչև հոկտեմբերի 31-ը, ավելի վաղ խորհրդարանին առաջարկել էր երեք օրում ուսումնասիրել ու հավանություն տալ օրինագծին, որպեսզի այն ուղարկվի Լորդերի պալատ: Բազմաթիվ ընդդիմադիրներ դեմ են այդ ռազմավարությանը՝ հայտնելով, որ երեք օրը բավարար չէ չափազանց կարևոր փաստաթուղթը մանրակրկիտ ուսումնասիրելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-: