Artsakhpress

Հասարակական

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը հանդիպել է ԱՀ-ում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների և ուսանողների հետ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր՝ ԱՀ կառավարության շենքում 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունը հանդիպել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների, ինչպես նաև ուսանողների հետ:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը հանդիպել է ԱՀ-ում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների և ուսանողների հետ

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը  հանդիպել  է   ԱՀ-ում   գործող  ՀԿ-ների  ներկայացուցիչների   և   ուսանողների  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  հանդիպմանը   բացման   խոսքով  հանդես  է   եկել   Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան   Արտակ   Բեգլարյանը:
Նա  ասել  է, որ    հանդիպումը   նպատակ  ունի  ԱՀ-ում  ապրող  քաղաքացիական  հասարակության    ներկայացուցիչներին   ծանոթացնել    2018  թվականի «Ավրորա» մրցանակի  դափնեկիր Չո Լա Աունի  հետ,  ինչպես  նաև  տեղեկանալ    թե  աշխարհի  այլ     երկրներում  ինչպիսի  հակամարտություններ  և   խնդիրներ  կան:
«Մեզ  համար    ամենակարևորն  այն է, որ  բոլորս     պայքարում  ենք   նույն  արժեքների,   իրավունքների  և  ազատությունների   համար: Մենք՝  ի  տարբերություն  մյանմացի  ռոհինջա ժողովրդի,  ունենք լուրջ   ձեռքբերումներ,  սակայն   ընդհանուր  սպառնալիքներն  ու  մարտահրավերները  նույնն  են»,-մասնավորապես  ասել  է  Ա. Բեգլարյանը:
Այնուհետև   Չո Լա Աունը     պատմել է   իր  կյանքի  և   գործունեության    մասին՝   նշելով, որ    ինքը  ծննդով  Հնդկաստանից  է:
 
Չո Լա Աունը  մասնավորապես  ասել է. «Տարիներ   շարունակ  ես  պայքարել եմ   ռոհինջա  ժողովրդի  իրավունքների  և  ազատությունների  համար, ովքեր   ենթարկվում  են   հալածանքների  և  բռնությունների, որի  համար  առաջին  անգամ   ձերբակալվել  եմ  1986 թվականին: 1988  թվականին   Մյանմայում ռոհինջա  ժողովրդի  կոմից բողոքի  ցույցեր են  տեղի  ունեցել, որին    մասնակցել ենք    նաև   մենք՝  կալանավորվածներս: Բացելով   կալանավայրի  դուռը  մենք   ազատ  արձակվեցինք: Այդ  ժամանակ  ես  և  իմ  գործընկերներն   ստեղծեցինք  «Ազգային    ժողովրդավարական  կուսակցություն», որտեղ  ներգրավել  ենք   ռոհինջա  ժողովրդի  ներկայացուցիչների, իրավաբանների:  Երբ ես  դարձա    Ազգային  ժողովի  անդամ, Մյանմայում    բողոքի  ալիք  բարձրացավ   և  ինձ  նորից  ձերբակալեցին   14    տարվա  ազատազրկման:  Դիմելով    մեր   երկրի  նախագահին,  1997  թվականին   ինձ  ազատ  են  արձակել: Ես  14  տարի   շարունակ  աշխատել   եմ  «Բժիշկներ  առանց  սահմանների»  կազմակերպությունում:  Այդ   տարիներին  շարունակվում   էին   մարդու  իրավունքների    լուրջ  խախտումներ  գրանցվել: 2012  թվականից   շարունկվել և  ավելի  մեծ   թափ է  ստացել հալածանքները  ռոհինջա  ժողովրդի   դեմ:  Այդ  ժամանակ  ես  կրկին   բողոքել  եմ    անարդարությունների   համար  և  դեմել դատարաններ, որի   համար  2012  թվականին    նորից  եմ  ձերբակալվել:    Ապահովության  համար   իմ  ընտանիքին  տեղափոխել  եմ   այլ  բնակավայր.  մեր  գյուղում    կորցրել ենք   տուն   և  ունեցվածք: Որոշ  ժամանկ  հետո  ազատել  են,  և   2013  թվականին   ոստիկանությունը  ինձ  նորից  ձերբակալել   է  մեկ  այլ   գործով:  Նախագահի  հրամանով   մեկուկես  տարի   ձերբակալվելուց  հետո  կրկին   ազատ եմ  արձակվել:  Շատ  լրագրողներ  են    գրել  իմ  մասին:  Ինչ-որ  մեկը  դիմել  է   «Ավրորա»-ին, որպեսզի     մրցանակ   շնորհեն   ինձ. այսօր   ես   «Ավրորա»-ի  դափնեկիր  եմ»:
Նրա  խոսքով՝   ռոհինջա  ժողովուրդը   կտրված էր    կրթություն  ստանալու  հնարավորությունունից:  Իր   միջնորդությամբ   ներկայումս     10  հազար   աշակերտ    կարողանում  է     կրթություն   ստանալ:
 
Միջոցառմանը ցուցադրվել է  Չո Լա Աունի  գործունեության    մասին   տեսանյութ:
Հանդիպման  վերջում  ներկաները  հարցեր  են  ուղղել     Չո Լա Աունին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search