Իրաքում վերջին օրերին տեղի ունեցած խռովությունների ու բախումների ժամանակ մահացել է 150 մարդ:
Իրաքում խռովությունների զոհ է դարձել 150 մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի հետևանքով զոհերի մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավապահ մարմինները հրազեն են կիրառել: Նման տեղեկատվությունը հրապարակել է Իրաքի կառավարության հատուկ հանձնախումբը, որն ուսումնասիրություններ է իրականացրել:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները կազմակերպվել էին երկրում համատարած գործազրկության, կոռուպցիայի ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ: