Artsakhpress

Հասարակական

Անկախ ազգությունից և կրոնից մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Սա իմ առաջին այցելությունն է Արցախ:

Անկախ ազգությունից և կրոնից մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Անկախ  ազգությունից  և  կրոնից      մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին:
Նրա խոսքով` ԱՀ պետական այրերի հետ ունեցած իր հանդիպումների շրջանակներում ինքը կարողացել է որոշ չափով տեղեկանալ Արցախի հակամարտության, երկրի այլ խնդիրների մասին: Չո Լա Աունիի համար այս այցելությունը նաև ճանաչողական նպատակ ունի: «Մարդու իրավունքների պաշտպանությունն իմ առաքելությունն է: Անկախ ազգությունից և կրոնից մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված:
Ես դեմ եմ մարդկային խտրականությանը: Նկատել եմ, որ Արցախում և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար զգալի աշխատանքներ են իրականացվում: Այս ամենն է, որ ես Արցախից իմ հետ տանում եմ».-ավելացրել է Չո Լա Աունին` ընդգծելով, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը մեծ դերակատարություն և առաքելություն է ներկայացնում ողջ աշխարհում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search