Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Չո Լա Աունին, ով այցելել է Արցախ «Ավրորա» ֆորումի շրջանակներում:

Արտակ Բեգլարյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

Արտակ Բեգլարյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հաղորդմամբ՝ պաշտպանն իր ակնածանքն է հայտնել հյուրի հանդեպ՝ տասնամյակներ շարունակ մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար մղած ծանր ու հետևողական պայքարի համար:
«Մեծ պատիվ է Արցախում հյուրընկալել մի մարդու, ով անխոնջ պայքարում է աշխարհի մեկ այլ անկյունում տեղի ունեցող զանգվածային իրավախախտումների ու զրկանքների դեմ: Ձեր խիզախությունը կայանում է այն բանում, որ չնայած Ձեր կյանքը արտացոլումն է Մյանմայում ռոհինջա ժողովրդի հանդեպ իրականացված զրկանքների ու հալածանքների, սակայն Դուք շարունակում եք մաքառել բոլորի իրավունքների պաշտպանության համար: Խորհրդանշական է Ձեր այցն Արցախ, քանի որ մեր ժողովուրդն էլ ժամանակին ենթարկվել է նման հետապնդումների, բայց կարողացել է արժանապատվորեն դիմակայել և տեր կանգնել սեփական ճակատագրին: Այժմ մեր հանգրվաններն ու մարտահրավերները տարբեր են, սակայն նույնն են մեր արժեքներն ու տեսլականները: Ուստի, բարի գալուստ մարդու իրավունքների և արժանապատվության ամուր հիմքով Ձեր բարեկամ երկիր»,- նշել է Ա.Բեգլարյանը:
Չո Լա Աունն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի անցած ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ այն մարդու իրավունքների և ազատությունների պայքար է: Նա հակիրճ ներկայացրել է իր ժողովրդի հիմնախնդիրներն ու առկա իրավիճակը, շեշտադրել, որ առ այսօր իրենք ապրում են ծանր պայմաններում: Հյուրը երախտագիտություն է հայտնել, որ հայ ազգը, ի դեմս «Ավրորա» մրցանակի, կանգնում է կարիքավոր մարդկանց կողքին և գնահատում մարդասիրական ջանքերը ողջ աշխարհում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search