Artsakhpress

Միջազգային

Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել Է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն:

Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել Է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել Է Կանադայի խորհրդարանական ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է ազգային Ընտրական հանձնաժողովը:
Հրապարակված տվյալների համաձայն՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը: Կանադայի Պահպանողական կուսակցությունն աջակցություն Է ապահովել 120 ընտրատարածքում (34,3 տոկոս):
Երրորդ տեղում «Քվեբեկի դաշինքն» Է, որն ընտրությունները շահել Է 32 ընտրատարածքում (8,7 տոկոս):
Կանադայում մեծամասնության կառավարություն կազմելու համար հաղթող կուսակցությանն անհրաժեշտ Է ընտրությունները շահել առնվազն 170 ընտրատարածքում: Այսպիսով, երկրում կազմվելու Է փոքրամասնության կառավարություն:
2015 թվականի ընտրություններում լիբերալները հաղթել Էին 184 ընտրատարածքում, իսկ պահպանողականներն աջակցություն Էին ստացել 99 ընտրատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search