Artsakhpress

Մշակույթ

Արցախում կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը

«Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության նախարարության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը Արցախում»:

Արցախում կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը

Արցախում կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամլո քարտուղար Նարե Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է դասական օպերային երաժշտարվեստը հանրահռչակել Արցախում, ստեղծել կայուն զարգացման հիմքեր հայ կատարողական արվեստի հետագա զարգացման և հանրահռչակման համար, ընդլայնել երիտասարդ օպերային երգիչների մասնագիտական ուսուցման հնարավորությունները, մեծացնել նրանց տեսանելիությունը հանրային տեղեկատվական դաշտում, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում, խթանել ազգային օպերային երաժշտության պահպանումը և տարածումը:
 
Մեր զրուցակիցը նշել է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ին, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից վարպետության դասեր կանցկացվեն Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում։
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ տեղի կունենա Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում։ Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ համերգ տեղի կունենա Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search