Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի զինված ուժերի զորավարժության ժամանակ, որի եզրափակիչ փուլը ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ՝ ռուսական մամուլի անանուն աղբյուրներից։