Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը, որոնք շարունակվում են մի քանի տարածաշրջաններում, համեմատել Է պատերազմի հետ:
Չիլիի նախագահը երկրում տեղի ունեցող անկարգությունները համեմատել Է պատերազմի հետ
«Մենք հիանալի հասկանում ենք, որ նրանք ունեն որոշակի աստիճանի կազմակերպում ու կոորդինացում, ինչը բնորոշ Է հանցավոր խմբավորումներին»,- նշել Է Պինյերան: Նա նաեւ կոչ Է արել «բոլոր քաղաքական ուժերին՝ դատապարտել բռնության դեպքերը», եւ քննադատել Է նրանց, ովքեր առայժմ միանշանակ դեմ չեն արտահայտվել անկարգություններին:
Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթեւեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչեւ առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Հրկիզումների եւ կողոպուտների հետեւանքով զոհվել Է առնվազն յոթ մարդ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Է մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում: Պինյերան նաեւ որոշում Է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթեւեկության գների բարձրացումը: