Artsakhpress

Միջազգային

Երկուշաբթի խորհրդարանը պետք է կոնկրետ պատասխան տա Brexit-ի համաձայնագրին. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պետք է կոնկրետ պատասխան տա իր առաջարկած ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրին:

Երկուշաբթի խորհրդարանը պետք է կոնկրետ պատասխան տա Brexit-ի համաձայնագրին. Ջոնսոն

Երկուշաբթի խորհրդարանը պետք է կոնկրետ պատասխան տա Brexit-ի համաձայնագրին. Ջոնսոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ Մեծ Բրիտանիայում գործող օրենքի՝ Ջոնսոնը ստիպված էր Բրյուսել ուղարկել նամակ՝ Brexit-ի նոր հետաձգման խնդրանքով, հայտնում է News.am-ը:
Խորհրդարանականներն ավելի վաղ տապալել էին Brexit-ի հարցով քվեարկությունը՝ դրա փոխարեն քվեարկելով ԵՄ կազմից երկրի դուրս գալու հետաձգման խնդրանքի օգտին:
Իսկ հիմա բրիտանացի վարչապետը ցանկանում է, որ խորհրդարանականները երկուշաբթի քվեարկեն իր առաջարկած համաձայնագրի հարցով:
«Խորհրդարանը պետք է հստակ քվեարկի համաձայնագրի հարցով... Խորհրդարանականներն արդյոք ցանկանո՞ւմ են հարգել հանրաքվեն՝ ինչպես որ հայտարարում են...թե՞ նրանք ցանկանում են ամբողջությամբ խոչընդոտել Brexit-ին եւ այն չեղարկել»,- իր հայտարարության մեջ նշել է երկրի վարչապետը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ խորհրդարանի նամակը ձգձգման հանգեցնի»,- հայտարարել է Ջոնսոնը:
Ընդ որում՝ նշվում է, թե անհայտ է՝ արդյոք խորհրդարանի խոսնակը երկուշաբթի կրկնակի քվեարկության թույլտվություն կտա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search