Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում ծավալուն քննարկում է տեղի ունեցել Սիրիայի վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել է առաջիկայում նման ֆորսմաժորային իրավիճակների պլանավորման անհրաժեշտությունը բարձր ռիսկային այն շրջանների համար, որտեղ առկա են հայկական համայնքներ: