Artsakhpress

Հասարակական

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Օսկարակիր դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին կմնա Հանձնաժողովի պատվավոր համանախագահ՝ խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցի հետ: Այս մասին հայտարարվել է առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում, որն անցկացվում է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում:  
Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել 2017թ. սեպտեմբերին: Նա Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է, որը նաև ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը:
Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա  NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի և Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության և վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, ավելի ուշ դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում: 2016թ. հունվարին արժանացել է «Հանուն արժանիքների» պարգևի:
«Սա մեծ պատիվ է և պատասխանատվություն: Երախտապարտ եմ ու ոգևորված, որ շարունակում եմ աշխատանքս Ընտրող հանձնաժողովի իմ գործընկերների հետ այս նոր կարգավիճակում: «Ավրորայի» բացառիկ հերոսները ճանաչման համար չէ, որ անում են իրենց աշխատանքը: Այլոց փրկելու համար նրանք վտանգում են սեփական կյանքը, որովհետև այլ կերպ չեն կարող: Դա նրանց էությունն է: Բայց ճանաչումը և իրազեկումը ևս չափազանց կարևոր է՝ մարդկանց վստահություն ներշնչելու և ոգեշնչելու համար, որպեսզի միանան համաշխարհային այս շարժմանը: «Ավրորա» մրցանակն աշխարհին ցույց է տալիս, որ նույնիսկ ձեր ամենափոքր ներդրումը կարող է ահռելի ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու եմ ուրախ, որ այս ամենի մի մասնիկն եմ»,- ասաց Լորդ Արա Դարզին:
Պրոֆեսոր Դարզին Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտը ղեկավարելու միջոցով օգնում է առողջապահական համակարգերի ձևավորմանն ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը: Մինչ օրս նա 1000-ից ավելի հետազոտությունների հեղինակ է, աշխարհում գլոբալ առողջապահական քաղաքականության և նորարարության ոլորտում՝ հեղինակավոր առաջնորդ: 
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search