Հազարավոր մարդիկ դուրս են եկել Խորվաթիայի փողոցներ՝ ի նշան բողոքի կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրանքների պարագայում իշխանությունների գործողությունների դեմ:
Խորվաթիայում անցկացվել են բողոքի ցույցեր բռնարարների նկատմամբ իշխանությունների գործողությունների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է BBC-ը:
Ցույցերը, որոնք կազմակերպվել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից, հրահրվել են 15-ամյա աղջկան բռնաբարելու մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց ազատ արձակելուց հետո:
Դատարանը վճռել է ազատ արձակել մեղադրյալներին հանցագործությունը հետաքննելու ժամանակահատվածում: Սակայն այդ դեպքն առաջացրել է հասարակության դժգոհությունը: Մի քանի շաբաթ տեւած ակցիաներից հետո տղամարդիկ կրկին կալանավորվել են: Սակայն այժմ ցուցարարները պահանջում են պաշտպանել սեռական բռնության զոհերին:
Նրանք դուրս են եկել փողոցներ պաստառներով, որոնք «աղջիկների նկատմամբ արդարության» կոչ են անում: