Ֆեյսբուքի հիմնադիր և ղեկավար միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը, որը, ըստ «Ֆորբս» ամսագրի, մոլորակի ամենահարուստ մարդկանց տասնյակում է, քննադատել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու գաղափարը:
Ցուկերբերգը պատասխանեց Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու առաջարկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: կիսեց իր անհանգստությունը ԱՄՆ-ում անհավասարության մակարդակի վերաբերյալ, բայց միլիարդատերերի հարստությունը կառավարությանը փոխանցելու գաղափարը, նրա կարծիքով, կարող է վատ հետևանքների հանգեցնել, գրում է 1in.am-ը:
«Ոմանց կարծիքով՝ հարստության այս կուտակման դեմ պայքարի ձևը հետևյալն է. «Եկեք կառավարությանը խնդրենք վերցնել այդ ամենը: Եվ այդ դեպքում կառավարությունը կարող է ըստ էության որոշում կայացնել՝ ամեն ինչ բժշկական հետազոտություններին հատկացնելով:
Նա ավելացրեց, որ այս հարցում աջակցում է մրցակցային սկզբունքին: «Կարծում եմ՝ լավ է, որ կան նվիրյալներ և տարբեր կազմակերպություններ, որոնք կարող են առաջ քաշել մրցակցային գաղափարներ, թե ինչպես իրականացնել այս կամ այն հետազոտությունը … Ես, ըստ էության, հավատում եմ տարբեր նոր գաղափարների մրցույթին», – բացատրեց նա իր միտքը:
Անցած ամիս Սանդերսը «Նյու Յորք Թայմս»-ին ասաց, որ կարծում է՝ ԱՄՆ-ին միլիարդատերեր պետք չեն: «Չեմ կարծում, որ միլիարդատերեր պետք է գոյություն ունենան», – ասաց նա ՝ հավելելով, որ միշտ կլինեն հարուստներ, և մարդիկ, որոնց եկամուտները շատ ավելի ցածր են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: