Artsakhpress

Քաղաքական

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ստեփանակերտի «Վալլեքս» հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը:

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացել  է  «Վաղվա Արցախ» կուսակցության  հիմնադիր  համագումարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  համաժողովը  վարում  էր  «Վաղվա Արցախ»  կուսակցության     անդամ  Շիրակ  Զաքարյանը: Նա  ներկայացրել  է    կուսակցության  ծրագիրը, իրենց  նպատակներն  ու  խնդիրները:
Նրա  խոսքով՝  կուսակցության  ծրագրում    ներառել  են   Արցախի  բնակչության   պաշտպանությունն  արտաքին  վտանգից,  բնակչության  իրավունքների   պաշտպանության, օրենքի  գերակայության  ապահովման, բնակչության  առողջության,   կրթության   և գիտության,  սոցիալական  ապահովության   մակարդակի   բարձրացման, արդյունավետ  հանրային  կառավարման,   տնտեսության   զարգացման   ապահովման,  կոռուպցիայի  դեմ  պայքարի,  մշակույթի  և  կրոնի, տարածքային  համաչափ   զարգացման,  շրջակա  միջավայրի  պահպանության  և  բնական  ռեսուրսների   ողջամիտ   օգտագործման, արտաքին քաղաքականության, Մայր   Հայաստան  հետ    վերամիավորմանն  ուղղված   ինտեգրացիոն   պրոցեսների   խթանմանը   վերաբերյալ  մի  շարք  հարցեր:

Կուսակցության   համահիմնադիր    Տիգրան   Պետրոսյանն  իր խոսքում  ասել է, որ   «Վաղվա Արցախ» կուսակցությունը     հանդես  է  գալիս   որպես   ինստիտուցիոնալ   հանրային-քաղաքական  կառույց, որի  գործունեության  հիմնական  նպատակն  է  առաջադիմական  լուծումների  և  բարեփոխումների միջոցով  կառուցել   իրավունքի   գերակայության  և  օրենքի  առաջ   յուրաքանչյուրի   հավասարության  վրա հիմնված  կայուն, անվտանգ  և  զարգացած   Արցախ,  որտեղ  մարդը   գերագույն  արժեք  է:
«Այդ  նպատակին  հասնելու  համար   կուսակցությունը   ձգտելու  է  արդարության, իրավունքի  և  օրենքի   գերակայության,  կանանց  և   տղամարդկանց    իրավահավասարության, ժողովրդավարության   հիման  վրա  ձևավորելու  է    կայացած  և  իրազեկ  քաղաքացիական հասարակություն:     Նման  հասարակության  ձևավորման  համար  անհրաժեշտ  է    հանրային   իրավագիտակցության  բարձրացում, որը  պետք  է  սկսվի  անհատի վերափոխումից:  Կուսակցության  գործունեությունը  հասարակության  հետ    նպաստելու է այդ  վերափոխմանը, հասարակության  քաղաքական  սկզբունքների  ձևավորմանն  ու  արտահայտմանը»,-մասնավորապես  ասել  է  Տ. Պետրոսյանը՝  նշելով, որ  կուսակցության  ստեղծման  գաղափարն  առաջացել է   Հայաստանում  տեղի  ունեցած    հեղափոխությունից  հետո:
Մեզ  հետ   զրույցում     նա  ասել    է, որ   «Վաղվա Արցախ» կուսակցությունը    գալիք՝  2020  թվականին  կայանալիք    նախագահական    ընտրություններին  իրենք   թեկնածու  չեն  առաջադրելու,     բայց     կուսակցությունը    սատարելու    է   Մասիս  Մայիլյանին: 
  
Կուսակցությունում   անդամագրվել   են    տարբեր  ոլորտներ  ներկայացնող      ավելի  քան   300  քաղաքացիներ:
 
«Վաղվա Արցախ» կուսակցության    նախաձեռնող   խմբի  անդամ  Վահրամ  Ղահրամանյանի  խոսքով՝  նոր   քաղաքական   կառույցը  կլինի      հավակնոտ, նպատակասլաց,  տոգորված    վաղվա  Արցախի  լուսավոր  ապագան  կերտելու     վճռականությամբ:
«Կուսակցության  ստեղծումն  ինքնանպատակ  չէ: Արցախում  կան   նորաստեղծ  կուսակցություններ, որոնց    դերակատարությունն   Արցախի  հասարակական-քաղաքական  կյանքում  դեռևս  շոշափելի  չէ: Մեր  կուսակցությունն ունենալու  է  ընդգծված  ընդիմադիր   կեցվածք, որի      գործունեության   հիմնական նպատակներից  է   լինելու  մի  քանի  ընդիմադիր  կուսակցությունների  հետ  միասին   լրացնել  այն  բացը, որը   առկա  է   Արցախի   քաղաքական  դաշտում:  Մենք՝   «Վաղվա Արցախ» կուսակցության  հիմնադիր  անդամներս, գտնում  ենք, որ    գործող  իշխանությունները  լրիվությամբ  սպառել  են երկիրն  արդյունավետ   կառավարելու  իրենց  ներուժը  և  ձախողվել     բոլոր  ուղղություններով՝  անվտանգություն,  տնտեսություն,  իրավակարգ,  կադրային  քաղաքականություն, ենթակառուցվածքներ  և  այլն:  Այս  կերպ     ապրելը  հարիր   չէ   հերոսական    ժողովրդին: Պետք  է     օր  առաջ  ազատվել  պետությունը  և  հասարակությունը  կազմալուծող ձևականությունից, պատռել  կեղծիքի   քողը  և մտցնել  այնպիսի  իրականություն  ինչպիսին  կա»,-մասնավորապես  ասել  է  Վ.  Ղահրամանյանը:
«Վաղվա Արցախ» կուսակցության   համաժողովին  ներկա էին տարբեր  կուսակցությունների  ներկայացուցիչներ,    կուսակցության  անդամներ  և   համակիրներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search