Լոս Անջելեսում ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հրապարակում կհայտնվի մեծ գրողի հուշատախտակը:
Լոս Անջելեսում Սարոյանի անվան հուշատախտակ կբացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել էր հոկտեմբերի սկզբին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ղեկավար Մոնիկա Ռոդրիգեսը հայտարարել է, որ այն խաչմերուկը, որտեղ տեղադրվելու է հուշատախտակը, նշանավոր է նաև նրանով, որ այդտեղ անցկացվել են Հայաստանին նվիրված մշակույթի օրեր:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հայկական Sunland-Tujunga ամենամյա փառատոնի նշման օրը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: