«Իհարկե, չի լինելու»։ Այս խոսքերով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը արձագանքել է արաբական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է Սիրիան ինքնավարություն տրամադրի քրդերին։
Սիրիայի իշխանությունները բացառում են քրդական ինքնավարության ստեղծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդականը հայտարարել է, որ իրենք քրդերի, ինչպես և Սիրիայում ապրող տարբեր կրոններ դավանող քաղաքացիների միջև տարբերություն չեն դնում։ Քրդերի հետ համագործակցությունն էլ, ըստ Շաաբանի, այն հարցում է, որ նրանք չգործակցեն օտարերկրյա ուժերի հետ և պահեն Սիրիայի պետական շահերը, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
Քրդերը, ըստ պաշտոնյայի, որևէ հիմք չունեն ինքնավարություն պահանջելու համար։ Ավելին, խորհրդականը պնդում է, որ քրդերի ընդամենը մի փոքր մասն է, որ ինքնավարության վերաբերյալ քաղաքական որոշում է ընդունել, ինչը հակասում է Սիրիայի պետական շահերին։