Artsakhpress

Միջազգային

Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի

Անկարան կշարունակի գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը չպահի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու խոստումները, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողան:

Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի

Էրդողանը սպառնացել է շարունակել գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը խոստումները չկատարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Եթե ԱՄՆ-ը չպահի խոսքը մինչեւ երեքշաբթի երեկո, ապա անվտանգության գոտու  թեման կլուծվի։ Այլապես գործողությունը կշարունակվի նույն տեղից, որտեղ հիմա թողնվել է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Էրդողանը եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հինգշաբթի պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել թուրքական գործողությունը Սիրիայում սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը Թուրքիայի հետ սահմանից հեռացնելու համար։ Փենսն ասել է, որ պայմանավորվածությունները ենթադրում են քրդական ուժերի դուրսբերում Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց եւ որ ԱՄՆ-ը կնպաստի այդ գործընթացին։ Փենսը նշել է, որ ԱՄՆ զորքերն այդ շրջան չեն վերադառնա։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search