Artsakhpress

Հասարակական

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ

Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկ-մասնագետները հոկտեմբերի 18-ին և 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացնում են քաղաքացիների վահանաձև գեղձի և կրծքագեղձի սոնոգրաֆիկ անվճար հետազոտություններ:

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները      Ստեփանակերտում    իրականացնում  են  անվճար  հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի  գործադիր  տնօրեն Խաչանուշ Հակոբյանն  ասել  է, որ  արդեն    յոթերորդ  անգամ  է, ինչ  իրենք   այցելում  են   Արցախ  և   տեղում  իրականացնում  հետազոտություններ:
 Նրա  խոսքով՝    հետազոտությունների  արդյունքները  ցույց  են  տալիս, որ  քաղաքացիներն  ավելի են  տեղեկացվել  կրծքագեղձի  և  արգանդի   պարանոցի   քաղցկեղի  վաղ  ախտորոշման  խնդրի  լրջության մասին     և  ավելի  հաճախ  են  դիմում    բժշկի՝  արդյունքում  ունենալով     նախաքաղցկեղային  հիվանդությունների   վաղ  հայտնաբերում:
Խոսելով քաղցկեղային հիվանդությունների      վիճակագրության  մասին՝  մեր զրուցակիցն  ասել է. «Արցախում  վիճակն  ավելի   բարվոք  է.   կրծքագեղձի  քաղցկեղի  դեպքերը  նվազում են:   Մեր  նպատակն  է  իրականացնել  սկրինինգային   ծրագիր, որը  ենթադրում  է  հիվանդությունների  վաղ հայտնաբերում: Մենք  հորդորում  ենք  բոլոր  կանանց, որպեսզի    տարին   գոնե  մեկ  անգամ   հետազոտվեն:   Կանայք  պետք  է  հետևողական  լինեն  իրենց  առողջության    համար, քանի  որ  քաղցկեղն  իր  առաջացման  սկզբնական  փուլում   չի  ունենում  որևէ  ախտանիշ: Մինչև  40   տարեկան  կանայք  և  աղջիկները   պետք  է    հետազոտվեն տարին  մեկ  անգամ: Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունը երիտասարդացել  է: Ցավոք  սրտի,  սկսած  20  տարեկանից   մեր  կենտրոնում  ունենում  ենք  քաղցկեղի   գրանցված  դեպք: 40  տարեկանից  բարձր  կանայք պետք  է  պարտադիր  հետազոտություն  անցնեն. անկախ  այն  հանգամանքից,  որ   իրենք  որևէ   բողոքներ    չունեն:  50-60   տարիքային   խմբի  կանանց  մոտ  ավելի     հաճախ է  հանդիպում   կրծքագեղձի   քաղցկեղ: Խորհուրդ  ենք  տալիս,   որ   տարիքային  այդ  խմբի  կանայք  շատ  ավելի ուշադիր  լինել   իրենց   առողջության  նկատմամբ  և    տարվա  ընթացքում հետազոտվեն  գոնե    մեկ  կամ  երկու  անգամ»,-  ավելացրել  է  Խ. Հակոբյանը:
Նա  նշել է, որ  վահանաձև   գեղձը  հանդիսանում    է   մարդու  օրգանիզմի   հորմոնալ  համակարգի  իշխող  օրգանը, իսկ  կրծքագեղձը հորմոն-կախյալ օրգան է, որը ենթադրում է իրենից մի շարք հիվանդություններ: Դրա  համար «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկներն  իրականացնում են  կոմպլեքս  հետազոտություններ, որպեսզի  կարողանան   քաղաքացիներին     ճիշտ    խորհուրդներ  տալ:   Առայժմ  իրականացրել  են     վահանաձև   գեղձի   65     և   կրծքագեղձի՝   90  հետազոտություններ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search