Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել Է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ:
Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի Է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն Է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին: