Artsakhpress

Քաղաքական

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր

Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ:
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը և նշել ոլորտում առկա բացթողումները:
Խոսելով համագործակցության մասին՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով մշակվել են համատեղ աշխատանքի ծրագրեր և շուտով դրանք կընթացքավորվեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search