Artsakhpress

Միջազգային

Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին. լրատվամիջոցներ

Քրդական կազմավորումները, որոնք «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիայի մասն են, համաձայնել են հրադադար հաստատել, որի մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ն և Թուրքիան:

Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին. լրատվամիջոցներ

Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին. լրատվամիջոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հրամանատար Մազլում Քոբանին, հայտնում է Tert.am-ը:
Քոբանիի խոսքով՝ այս համաձայնությամբ նրանք թույլ չեն տա Թուրքիային հասնել իր նպատակներին: Նա նշել է, որ պայմանավորվածությունը վերաբերում է Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններին, որոնք անցնում են Ռաս էլ-այն և Թալ Աբյադ քաղաքների միջև:
Ինչպես նշել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ներկայացուցիչ Էլդար Հալիլը, կրակը համաձայնեցվել է դադարեցնել «արյունահեղությունը կանխելու համար»: Նրա խոսքը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը:
Հալիլն ընդգծել է, որ «զինադադարի մասին պայմանավորվածությունը քրդերի կողմից թուրքական զորքերին և նրանց վարձկաններին ցուցաբերած ուժեղ դիմադրության արդյունք է»:
Նա հստակեցրել է, որ կրակը կդադարեցվի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ին:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ-Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search