Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել վերականգնել 550 հազար նախկին դատապարտյալների իրավունքները նոր կայսեր գահակալման հանդիսությունների կապակցությամբ:
Ճապոնիայի իշխանությունները 550 հազար դատապարտյալների ներում կշնորհեն կայսեր գահակալման առթիվ
Համաներումը չի նախատեսում պատժաժամկետների կրճատում կամ դատավճիռների չեղարկում: Այն վերաբերում Է միայն նրանց, ովքեր տուգանքի են դատապարտվել համեմատաբար թեթեւ իրավախախտումների համար եւ վճարել են այն, եթե դրանից հետո անցել Է ավելի քան երեք տարի: Այդ որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ 550 հազար մարդու:
Բացի այդ, անհատական կարգով ներում կշնորհվի եւս շուրջ հազար մարդու, որոնք ծանր հիվանդության պատճառով չեն կարող պատիժը կրել երկար ժամանակ:
Հոկտեմբերի 22-ին Ճապոնիայում կկայանա Նարուհիտո նոր կայսերը՝ նրա հպատակներին ու օտարերկրյա հյուրերին պաշտոնապես ներկայացնելու արարողությունը: Այն նոր միապետի գահակալությանն ուղեկցող արարողություններից մեկն Է: Հոկտեմբերի 22-ին նաեւ պլանավորված Էր բաց ավտոմեքենայով կայսերական զույգի հանդիսավոր երթը Տոկիոյի փողոցներով, սակայն կառավարության հոկտեմբերի 18-ի նիստում որոշում Է ընդունվել այն հետաձգել մինչեւ նոյեմբերի 10-ը՝ կապված «Հագիբիս» թայֆունի ողբերգական հետեւանքների հետ, որից ավելի քան 70 մարդ Է զոհվել: