Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ Է անցկացվում:
Կատալոնիայում համընդհանուր գործադուլ Է հայտարարված Իսպանիայի ԳԴ-ի դատավճռի դեմ
Փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, տարբեր գերատեսչություններ: Քաղաքի հանրային տրանսպորտի օպերատորը խոստացել Է ապահովել աշխատանքի գոնե նվազագույն մակարդակը. փողոցներում կերթեւեկի ավտոբուսների 20-ից մինչեւ 30 տոկոսը:
Գլխավոր հանրահավաքը նախատեսված Է տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) Բարսելոնայում:
Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Ինը մարդ մեղավոր Է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր Է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել ՏԱՍՍ-ը: