Artsakhpress

Քաղաքական

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ

Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն Է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն:

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել Է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել Է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:

«Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն Է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել Է նա:

«Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն Էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր Էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել Է Զեմանը:

Անկարան, նրա պնդմամբ, մասնակցել Է ԻՊ-ի ֆինանսավորմանը: «Թուրքիան դե ֆակտո ֆինանսավորում Էր ԻՊ-ին՝ նրանից նավթ գնելով: Թուրքերի կողմում կռվում Է այսպես կոչված թուրքական միլիցիան: Դա ոչ այլ ինչ Է, քան ԻՊ-ի ճյուղավորումը»,- նշել Է Չեխիայի ղեկավարը: Բացի այդ, նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունը նպաստում Է թուրքական հասարակության իլամացմանը: «Թուրքիան մոտենում Է արմատական իսլամիզմին, այն իսլամիզմին, որը սպանություններ Է կատարում: Դա ցուցադրվեց Սիրիայի հյուսիսում»,- հավելել Է Զեմանը:

Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին քվեարկել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք կստիպեին Անկարային կանգնեցնել ռազմական գործողությունը: Խորհրդարանականները նաեւ պաշտպանել են Թուրքիայի նկատմամբ զենքի արգելանքին հանրապետության միանալու վերաբերյալ Չեխիայի կառավարության կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search