Artsakhpress

Մշակույթ

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որն անդրադառնում է արցախյան թեմային, հոկտեմբերի 17-ին բարձրացավ մեծ էկրան:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլմի պրեմիերան կայացավ «Կինոպարկ»-ում, որտեղ հոկտեմբերի 17-ից սկսած մեկ շաբաթյա բացառիկ ցուցադրություններ կլինեն, իսկ հոկտեմբերի 25-ից սկսած ցուցադրությունները կշարունակվեն թե՛ «Կինոպարկ»-ում, թե՛ Երևանի բոլոր կինոթատրոններում:
Մեզ հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը նշել էր, որ  ֆիլմը կյանքի կոչելիս անցել են բազում դժվարությունների միջով: «Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ՝ արցախյան թեմայով, բավականին բարդ է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով: Այս անգամ ևս հարևան պետությունը փորձեց խոչընդոտել արտասահմանյան դերասանական և ստեղծագործական կազմի ներգրավվածությանը ֆիլմին և արտասահմանյան նկարահանումներին, ագրեսիայի ալիք բարձրացրեց, ինչը դժվարացրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը։ Այո, մեր հարևանները մեզ փորձել են խոչընդոտել, բայց մենք առաջ ենք ընթացել հոսանքին հակառակ և այսօր արդեն ունենք մեծ արդյունք։ Ֆիլմի թիրախային հանդիսատեսն ամբողջ աշխարհն է, ուստի մենք ֆիլմ ենք ստեղծում միլիոնավոր մարդկանց համար»,-ընդգծել էր Ավետիսյանը։
«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:
Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Բուլղարիայի և Իտալիայի հետ համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմում նկարահանվել են համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ։ Գլխավոր դերերում  հանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:
Երևանյան ցուցադրությունից հետո «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է նաև Արցախում, ապա շրջելու է ամբողջ աշխարհում` մասնակցելու միջազգային կինոփառատոնների:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -69:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search