Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։

Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե իբր «Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս»։ Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ ու չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,- ասել է Զախարովան։
Նա նշել է՝ իրենք տեսնում են մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, հուզականության տարբեր աստիճանով, պատմական համատեքստին, արդի համատեքստին տարբեր աստիճանի կապվածությամբ։ «Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,- ասել է նա:   
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի և այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը: «Մեր կողմից մենք մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել կողմերին: Եվ կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները: Եվ բոլոր ժողովուրդներն այդ ճգնաժամի ողջ ընթացքում մշտապես պատվիրակել են իրենց ղեկավարություններին  այդ հարցի կարգավորումը: Այդ պատճառով մենք զբաղվում ենք մեր դերով, ինչպես մենք ենք կարծում, առավելագույնս կառուցողական, ու բոլորին կառուցողական աշխատանքի և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում»,- ասել է Զախարովան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search