Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հոկտեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հոկտեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 10:00-ին «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ և ուլտրաձայնային հետազոտություններ, մասնավորապես՝ կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա ու վահանաձև գեղձի սոնոգրաֆիա:
Ժամը 12:00-ին Արցախի պետական համալսարանում «Չարի խնդիրը» թեմայով դասախոսությամբ հանդես կգա  Մանհետտենվիլ քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նեշ-Մարշալը:
Ժամը 12:00-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում Գորիսի դրամատիկական թատրոնի կողմից կբեմադրվի «Էս էն գյուղն է» ներկայացումը: Մուտքն ազատ է:
Ժամը 15:00-ին Տողի Մելիքական ապարանքում կկազմակերպվի «Արցախի գավաթ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Ժամը 19:30-ին Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի «Palermo Shooting» ֆիլմը: Մուտքն ազատ է:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search