Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Արցախի պարի պետական համույթի համերգը (լուսանկարներ)

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մայրաքաղաքի դպրոցականների համար կազմակերպվել է Արցախի պարի պետական համույթի համերգը:

Ստեփանակերտում կայացել է Արցախի պարի պետական համույթի համերգը (լուսանկարներ)

Ստեփանակերտում  կայացել  է   Արցախի  պարի  պետական    համույթի   համերգը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին Արցախի  պարի  պետական   համույթը    հանդես  է  եկել   ազգային  պարերով:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում   Արցախի  պարի  պետական   համույթի  գեղարվեստական  ղեկավար  Ռաուլ  Բաբայանն  ասել  է, որ   այս  տարի  լրացել  է   համույթի    գործունեության  20-ամյակը: Համույթը     համերգային  ծրագրերով  հանդես   է   եկել    Արցախում, Հայաստանում: 
«Այս  տարի   հոկտեմբերին Երևանի  Ալեքսանդր   Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում   Արցախի  պարի   պետական  համույթը  պատիվ  է  ունեցել   մասնակցելու «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությանը»,-տեղեկացրել  է  Ռ. Բաբայանը:
Նրա  խոսքով՝  Արցախի  պարի  պետական   համույթը   նախատեսում  է  առաջիկայում հյուրախաղերով հանդես գալ Ռուսաստանի  Դաշնությունում:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search