Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին

Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԱԴՈւԱԽ) տեղեկացրել է 11 ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքի նախօրեին։

Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին

Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է News.am-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Մամեդովը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին եւ նույն օրն էլ 10 օրով ձերբակալվել վարչական կարգով՝ «մանր խուլիգանություն» մեղադրանքով։ ԱԺՃ-ի մեկ այլ անդամ՝ Ալիաղա Մամեդովը, կալանավորվել է հոկտեմբերի 14-ին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է «ոստիկանությանը չհնազանդվելու» մեղադրանքով։ ԱԺՃ երիտասարդական կոմիտեի նախագահության անդամ Նիջաթ Նիզամովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին եւ ձերբակալվել 15 օրով։ ԱԺՃ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մուրադ Սուլթանովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է վարչական կարգով։ ԱԺՃ Բինագադի բաժնի փոխնախագահ Յալչին  
Աբդուլաեւը հոկտեմբերի 15-ին ենթարկվել է 15 օրվա վարչական ձերբակալության։ Նազիմ Հասանովը՝ ԱԺՃ Լենքորանի բաժնի նախագահը, հոկտեմբերի 15-ին կանչվել է տեղի ոստիկանություն։ Բայց չի կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։ Լենքորանի բաժնի մյուս անդամներ Կազիմ Հասանովին եւ Նիջաթ Իբադովին ոստիկանությունում կարգադրել են չգնալ հանրահավաքի։ ԱԺՃ Մասալայի բաժնի ակտիվիստ Աթաշ Հուսեյնովը կալանավորվել է հոկտեմբերի 14-ին եւ մեկ օր հետո ազատ արձակվել նախազգուշացումից հետո։ ԱԺՃ Ղարադաղի բաժնի անդամ Էլվին Մամեդովը կանչվել է ոստիկանություն հոկտեմբերի 12-ին եւ ազատ արձակվել մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո։ Բացի այդ, ավելի վաղ ձերբակալվել էին եւ վարչական պատիժների ենթարկվել Սահլադար Իսքենդարլին (60 օր), Զամին Սալաեւը եւ Էլհան Ալիեւը (15-ական օր)։ ԱԺՃ 9 ակտիվիստ երկարատեւ բանտարկության է ենթարկվել քրեական մեղադրանքներով։
Իշխանություններն առաջարկել են ԱԴՈւԱԽ-ին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Բայց ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել եւ մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում, մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search