Artsakhpress

Մշակույթ

Իտալիայում բացվում Է Հռոմի կինոփառատոնը

Հռոմի միջազգային կինոփառատոնը, որը հոկտեմբերի 17-ին 14-րդ անգամ Է բացվում Իտալիայի մայրաքաղաքում, կմեկնարկի ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս աշխատանքում հանդես Է եկել ե՛ւ որպես ռեժիսոր, ե՛ւ որպես սցենարի հեղինակ:

Իտալիայում բացվում Է Հռոմի կինոփառատոնը

Իտալիայում բացվում Է Հռոմի կինոփառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժապավենում, որը հանդիսատեսին խորասուզում Է 20-րդ դարի կեսերի Նյու Յորքի մթնոլորտի մեջ, նաեւ նկարահանվել են Ալեք Բոլդուինը, Ուիլեմ Դեֆոն եւ Բրյուս Ուիլիսը:
Նորթոնը փառատոնի շրջանակներում ստեղծագործական հանդիպում կունենա հանրության հետ: Ստուգատեսի հյուրերի թվում կլինեն նաեւ համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ամերիկացի ռեժիսոր Իթան Քոենը, ամերիկացի դերասաններ Ջոն Տրավոլտան, ինչպես նաեւ Բիլ Մյուրեյը, որը կարժանանա պատվավոր մրցանակին:
Ընդամենն այս տարի տարբեր ծրագրերում, ներառյալ հատուկ ցուցադրությունները, ներկայացված են 33 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր:
Դրանց թվում Է Մարտին Սքորսեզեի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ: Հռոմի կինոփառատոնը ոչ մրցութային ստուգատես Է, այն կոչված Է հանրությանը ծանոթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին: Ուստի միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսները՝ ինտերակտիվ քվեարկության ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search