Artsakhpress

Միջազգային

Թրամփը կրկին մերժել է Մեքսիկայի սահմանին ԱԴ ռեժիմի չեղարկման մասին Կոնգրեսի բանաձեւը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վետո է դրել ԱՄՆ Կոնգրեսի՝ Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության ռեժիմի չեղարկման մասին բանաձեւի վրա:

Թրամփը կրկին մերժել է Մեքսիկայի սահմանին ԱԴ ռեժիմի չեղարկման մասին Կոնգրեսի բանաձեւը

Թրամփը կրկին մերժել է Մեքսիկայի սահմանին ԱԴ ռեժիմի չեղարկման մասին Կոնգրեսի բանաձեւը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատ հղված Թրամփի նամակում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է News.am-ը: 
«Ես առանց իմ համաձայնության վերադարձնում եմ համատեղ բանաձեւը, որը կչեղարկեր հարավային սահմանին ճգնաժամի հետ կապված փետրվարի 15-ին իմ հայտարարած արտակարգ դրությունը»,- նշված է նամակում:
Փետրվարի 15-ին Թրամփը հրաման էր ստորագրել երկրի հարավային սահմանին ԱԴ ռեժիմ մտցնելու մասին: Սա ամերիկյան վարչակազմին թույլ էր տալիս, մասնավորապես, մոտ 8 մլրդ դոլար հավաքել Մեքսիկայի սահմանի մի քանի հատվածներում պատվարներ կառուցելու կամ նորոգելու համար: Վաշինգտոնում կարծում են, որ սա կօգնի կանխել ապօրինի միգրացիան եւ թմրանյութերի մաքսանենգությունը: Նախկինում Թրամփը փորձում էր հասնել պետբյուջեի մեջ 5,7 մլրդ դոլարից ավելի նախատեսելուն Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար: Այս հարցի շուրջ Կոնգրեսում դեմոկրատների հետ վեճերի պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Կոնգրեսում տեղի ունեցավ բյուջետային ճգնաժամ, որն ուղեկցվեց  դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմամբ, ինչը տեւեց ռեկորդային 35 օր:
Կոնգրեսի 2 պալատները գարնանը քվեարկեցին հարավային սահմանին ԱԴ ռեժիմի չեղարկման օգտին, սակայն Թրամփը համապատասխան բանաձեւի վրա նույնպես վետո դրեց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Search