Artsakhpress

Հասարակական

Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը

Կոնկորդիայի համալսարանի գիտնականների կարծիքով գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը:

Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը

Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հետազոտողները վերլուծել են ջերմոցային գազերի արտանետումների, բարձր ջերմաստիճանների եւ աշխատանքի արտադրողականության նվազեցման միջեւ կապը: Պարզվել է, որ մարդածին CO2-ի յուրաքանչյուր տրիլիոն տոննան կես տոկոսով նվազեցնում է համաշխարհային ՀՆԱ-ն:
Հեղինակներն առավել խոցելի հատվածներին են դասում գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, ինչպես նաեւ շինարարությունն ու արտադրությունը:
Հենց այս ճյուղերին է բաժին ընկնում արեւադարձային եւ մերձարեւադարձային զարգացող երկրների ՀՆԱ-ի 73 տոկոսը: Հաշվի առնելով, որ այստեղ կլիման արդեն իսկ բավականին տաք է, այս տարածաշրջանները մյուսներից արագ կզգան գլոբալ տաքացման բացասական ազդեցությունը: Կարեւոր է նաեւ այն, որ այս երկրները միջոցներ չունեն ենթակառուցվածքներ կառուցելու համար, որոնք անհրաժեշտ են ադապտացիայի համար:
Ըստ հետազոտության՝ կլիմայական ճգնաժամն ամենից ուժեղ կհարվածի Հարավարեւելյան Ասիայի երկրներին: Այստեղ աշխատանքի արտադրողականության կորուստը 9 անգամ ավելի բարձր կլինի, քանի եկամտի բարձր մակարդակով երկրներում:
Հեղինակները նշում են, որ համաշխարհային տնտեսությունը, հնարավոր է, արդեն հիմա տուժում է կլիմայական փոփոխությունների հետեւանքով: Նրանց գնահատմամբ՝ 1 աստիճանով ջերմաստիճանի գրանցված աճը կարող է հանգեցնել տնտեսական կորուստների՝ համաշխարհային ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search