Artsakhpress

Հասարակական

Մարդու իրավունքների պաշտպանն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գարո Ղազարյանին և Գառնիկ Քերքոնյանին:

Մարդու իրավունքների պաշտպանն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանը ողջունել է Միության պատվիրակության հերթական այցն Արցախ՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը և նրանց տևական ուշադրությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա: 
Գ.Ղազարյանը և Գ.Քերքոնյանն իրենց հերթին գոհունակություն են հայտնել զարգացող համագործակցության արդյունքներից՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ա.Բեգլարյանի՝ Կալիֆորնիա այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Միության պատվիրակությունը, Պաշտպանի միջնորդությամբ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել պետական այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև դասախոսությամբ հանդես եկել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search