Artsakhpress

Վերլուծական

Չտեսնելով իր աչքի գերանը. Ադրբեջանը «չի հիշում» Հիտլերի հետ համագործակցած իր հերոսին

Ադրբեջանի հերոս Մամեդ Էմին Ռասուլզադեն կանգնած էր ԽՍՀՄ–ի դեմ կռվող նացիստական «Ադրբեջանական լեգեոնի» ակունքներում։ Ադրբեջանում Ռասուլզադեին նվիրված են փողոցներ, կանգնեցված են արձաններ։

Չտեսնելով իր աչքի գերանը. Ադրբեջանը «չի հիշում» Հիտլերի հետ համագործակցած իր հերոսին

Չտեսնելով իր աչքի գերանը. Ադրբեջանը «չի հիշում» Հիտլերի հետ համագործակցած իր հերոսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն մեղադրում է Գարեգին Նժդեհին նացիստական Գերմանիայի հետ համագործակցության մեջ, նա մոռանում է Ադրբեջանում հերոսացված 20-րդ դարի գործիչ Մամեդ Էմին Ռասուլզադեին, որը կանգնած էր ԽՍՀՄ-ի դեմ կռվող «Ադրբեջանական լեգեոնի» ակունքներում, գրում է  Armeniasputnik.am լրատվական կայքը:
Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին Ալիևը Նժդեհին սևացնելու փորձ էր արել, ինչին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր` ասելով, որ Նժդեհը պայքարել է թուրքերի դեմ, ոչ թե Խորհրդային Միության։
Խորհրդային Միության դեմ կռվող նացիստական բանակում կային ազգային լեգեոններ, որոնց շարքում կային հայկական, վրացական և ադրբեջանական լեգեոններ։ Այն դեպքում, երբ որևէ փաստ չկա Գարեգին Նժդեհի` հայկական լեգեոնում կռվելու վերաբերյալ, Մամեդ Էմին Ռասուլզադեն պաշտոնապես գլխավորել է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը և անձամբ մասնակցել «Ադրբեջանական լեգեոնի» ստեղծմանը։
Բացի այդ, լեգեոնների գործողությունները տարբեր մասշտաբների են եղել։ Ամերիկացի պատմաբան Ալեքսանդր Դալլինը իր «Գերմանական գերիշխանությունը Ռուսաստանում, 1941-1945» աշխատությունում գրում է, որ Ադոլֆ Հիտլերը չէր վստահում հայկական և վրացական լեգեոններին, հուսալի էր համարում միայն ադրբեջանական լեգեոնը։ Հիտլերի անվստահությունը հիմնված էր շշուկների վրա, որ հայկական լեգեոնի ներկայացուցիչները օգնում են գերիներին փախչել։ Դեպքերից մեկը հետագայում հաստատվեց` հրեա գերի Իոսիֆ Կոգանը փրկվելուց հետո պատմել է, որ հայերի օգնությամբ է փախել համակենտրոնացման ճամբարից։ «Ադրբեջանական լեգեոնը» բավականին հարգված էր նացիստական կառավարության կողմից, նրան էր «վստահված» Լեհաստանի դեմ 1944 զինված գործողությունները։

«Ադրբեջանական լեգեոնի» ստեղծման հիմքում կանգնած Մամեդ Էմին Ռասուլզադեն Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-1920) խորհրդարանի նախագահն էր։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ռասուլզադեն տեղափոխվում է Թուրքիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռասուլզադեին ադրբեջանական էմիգրացիայի այլ անդամների հետ հրավիրում են Բեռլին` Գերմանիայի նացիստական կառավարության հետ բանակցություններ վարելու համար։ Բանակցությունների արդյունքում որոշվում է, որ Ռասուլզադեն գլխավորելու է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գեներալ–մայոր Լև Սոցկովը իր «Անհայտ սեպարատիզմ» աշխատության մեջ գրում է, որ Ռասուլզադեն կապ ուներ Կարմիր բանակի դեմ դիվերսանտներ ուղարկելու հետ։
Սոցկովը նաև նշում է, որ պայմանավորվածության համաձայն նացիստական կառավարությունը չի բավարարում Ռասուլզադեի` Ադրբեջանի անկախացման պահանջը։ Հարաբերությունները սրվում են և Ռասուլզադեին զրկում են Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից։ Գործիչը վերադառնում է Թուրքիա, որտեղ էլ մահանում է 1955-ին։
Ադրբեջանում Ռասուլզադեն ազգային հերոս է համարվում։ Նա պատկերված է 1000 մանաթի թղթադրամի վրա, նրա պատվին արձաններ են կանգնեցված Ադրբեջանի Գյանջա, Նովխանի և Զաքաթալա քաղաքներում, Բաքվում էլ կա նրա անվան փողոց։ 2015-ին Իլհամ Ալիևի հրամանով Բաքվի «Ուլդուզ» մետրոյի կայարանի մոտ տեղադրված Ռասուլզադեի արձանը հանվել է, դրա փոխարեն դրվել է Հեյդար Ալիևի արձանը։ Սակայն դա ավելի շատ կապված էր ավագ Ալիևին էլ ավելի հերոսացնելու, ոչ թե Ռասուլզադեի դերը փոքրացնելու հետ։ 2014-ին Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -70-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search