Artsakhpress

Միջազգային

Վրաստանում կանցկացվեն «Եվրոպայի պաշտպան-2020» զորավարժությունները

2020թ. ապրիլ-մայիս ամիսներին Եվրոպայի 10 երկրներում, այդ թվում` Վրաստանում, կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» (Defender Europe 20) զորավարժությունները:

Վրաստանում կանցկացվեն «Եվրոպայի պաշտպան-2020» զորավարժությունները

Վրաստանում կանցկացվեն «Եվրոպայի պաշտպան-2020» զորավարժությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանց կմասնակցի շուրջ 20 000 ամերիկացի զինծառայող: Դա վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի ամենամեծ ներկայությունն է, փոխանցում է SHANTNEWS.am-ը:
ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարում է, որ զորավարժություններն ուղղված կլինեն «դաշինքի ռազմական պատրաստվածության բարձրացմանը և հնարավոր հակառակորդներին զսպելուն»:
Վրաստանում ՆԱՏՕ-ի վերջին զորավարժությունները կայացել են  ամռանը: «Agile Spirit 2019»-ին մասնակցել է ավելի քան 3000 զինծառայող ՆԱՏՕ-ի 14 անդամ պետություններից և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր երկրներից: Զորավարժություններն անցկացվել են Վրաստանի պաշտպանության ուժերի և ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության համատեղ ղեկավարությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search