Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն ԵՄ-ի երկրների պահանջով կքննարկի Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին կոնսուլտացիաներ կանցկացնի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շուրջ:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ԵՄ-ի երկրների պահանջով կքննարկի Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում

ՄԱԿ-ի ԱԽ-ն ԵՄ-ի երկրների պահանջով կքննարկի Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության աղբյուրը, քննարկման նախաձեռնողներ են հանդես եկել Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը, այսինքն՝ Եվրամիության՝ ԱԽ-ում ներկայացված բոլոր երկրները:

«Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը պահանջել են Թուրքիայի ռազմական գործողությունը քննարկել չորեքշաբթի օրը պլանավորված կոնսուլտացիաների ընթացքում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:

Ինչպես ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածված հայտարարության մեջ, Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ Է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար եւ հանգեցրել Է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: «Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրակցության առարկություններին ու բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փասխտականների, անվտանգության մակարդակի իջեցման եւ ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել Է նա:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատերլի ներխուժումը» վիժեցրել Է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ «հանգեցրել Է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»:

«Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ Էին ու չմտածված,- նշել Է Պենտագոնի ղեկավարը:- Նախագահ Էրդողանը լիակատար պատասխանատվություն Է կրում հետեւանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման , հնարավոր ռազմական հանցագործությունների եւ սաստկացող հումանիտար ճգնաժամի համար»:

Հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search