Artsakhpress

Հասարակական

Սուպերմոդել Բելլա Հադիդը ճանաչվել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան հետազոտություն Է անցկացրել, որը ցույց Է տվել, որ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդի դեմքն առավելագույնս մոտ Է «ոսկե հատվածին»:

Սուպերմոդել Բելլա Հադիդը ճանաչվել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Սուպերմոդել Բելլա Հադիդը ճանաչվել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է The Sun-ը:
Նա «ոսկե հատված» բանաձեւով հաշվարկել Է մի քանի հայտնիների դեմքերի համամասնությունները՝ չափելով նրանց շրթունքների, քթի, կզակի, ճակատի եւ ծնոտի դասավորությունը:
Պարզվել Է, որ Հադիդը իդեալական հարաբերակցությանը մոտ Է 94,35 տոկոսով, ուստի վիրաբույժը նրան համարել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը:
«Բելլան բացաարձակ հաղթողն Էր, երբ դեմքի բոլոր բաղադրիչները չափվեցին ֆիզիկական կատարելության առումով,-հայտարարել Է բժիշկը:-Նա ուներ կզակի ամենաբարձր ընդհանուր ցուցանիշը՝ 99,7 տոկոս: Իդեալական ձեւին չի բավականացրել ընդամենը 0,3 տոկոս»:
Երկրորդ տեղն զբաղեցրել Է երգչուհի Բեյոնսեն (92,44 տոկոս), իսկ երրորդում՝ դերասանուհի Էմբեր Հերդը (91,85 տոկոս), որն, ինչպես պարզվել Է, ունի ամենակատարյալ քիթը:
Տասնյակում տեղ են գտել նաեւ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Մոսը, Սքառլեթ Յոհանսոնը, Նատալի Փորթմանը, Քեթի Փերրին եւ Քառա Դելեւինը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search