Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը դարձել է ավանդական կարատեի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի և ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնության» մի խումբ անդամներ այսօր Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ դիմավորել են Ռուսաստանի Դաշնության Օդինցովո քաղաքում օրերս կայացած ավանդական կարատե-դո Եվրոպայի 34-րդ առաջնությանը մասնակցած արցախցի 11 մարզիկներին:

Արցախցի մարզիկը դարձել է ավանդական կարատեի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Արցախցի  մարզիկը  դարձել  է ավանդական կարատեի Եվրոպայի    առաջնության    չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ   զրույցում Արցախի կարատե-դո ֆեդերացիայի   գլխավոր  մարզիչ  Արամ    Գևորգյանն  ասել   է, որ      առաջնության  արդյունքները գոհացուցիչ են,  մարզիկներն    արդարացրել  են    իր    սպասելիքները: 
«Մեր  մարզիկներից   Տիգրան Գևորգյանը, ով    սկսած  2009  թվականից   մասնակցում  է  տարբեր  առաջնությունների, այս  անգամ        կարողացավ   արժանանալ  ոսկե  մեդալի  և   դառնալ  Եվրոպայի   չեմպիոն:  Այս   առաջնությունն  աննախադեպ  էր, քանի  որ    առաջին  անգամ  է, որ   մրցաշարին  մասնակից  բոլոր  մարզիկները  գրավում են    մրցանակային  տեղեր: Թիմային  մարզաձևում    մեր  մարզիկները  գրավել  են  3-րդ  մրցանակային  տեղ»,- մասնավորապես  ասել  է   Ա. Գևորգյանը  և  նշել, որ  ամեն  անգամ  մասնակցելով  տարբեր  մրցաշարերի  նոր  փորձ   ու  հմտություն  են   ձեռք  բերում   մարզիկները:
Առաջնությանն  առաջին  տեղ  գրաված   Եվրոպայի   չեմպիոնի   տիտղոսակիր    Տիգրան  Գևորգյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ    մրցաշարն  այնքան  էլ   հեշտ  չէր, բայց  նրան  հաջողվել  է  դառնալ  ոսկե  մեդալակիր:
 
Նրա  խոսքով՝  մրցաշարին  մասնակցել  են  15   պետության  ավելի  քան  800  մարզիկ:
 
Խոսելով   գրանցած  արդյունքների  մասին՝  մեր զրուցակիցն ասել է. «Սա  մեր  10  տարիների   տքնաջան  աշխատանքի  արդյունքն  է: Այս  առաջնությունում   ես  ունեցել  եմ   4  մենամարտ. կիսաեզրափակչում    մրցել  եմ   ազգությամբ  հայ աշխարհի   չեմպիոնի  տիտղոսակրի  հետ,  իսկ  եզրափակչում՝   ՌԴ   չեմպիոնի»:
Տ.  Գևորգյանը  նշել է  նաև, որ  Արցախ են  բերել     1  ոսկե,  7  բրոնզե  և     9  արծաթե  մեդալներ:
Բրոնզե  մեդալակիր    Միքայել  Մխիթարյանն  էլ   իր  խոսքում   նշել  է,  որ   չնայած    մրցապայքարը  դժվար   էր, բայց   իրեն   հաջողվել   է  գրավել   երրորդ  մրցանակային  տեղ:
Նա  ունեցել  է    3  մենամարտ.  մրցակիցները  եղել  են     Իտալիայից, Ռուսաստանի  Դաշնությունից, Ուկրայինայից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search