Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը լիովին իրանական կրոնամշակութային օրինակներից է. արևելագետ
Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթի պատմության ուսումնասիրման համար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը դիմել է Երևանի պետական համալսարանին, որպեսզի խումբ ձևավորենք՝ ընդգրկելով իսլամագետների, թուրքագետների, իրանագետների, արաբագետների, ադրբեջանագետների:
Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը լիովին իրանական կրոնամշակութային օրինակներից է. արևելագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքումյանը:
Նրա խոսքով՝ ձևավորված խմբի անդամներն ուսումնասիրել են մզկիթի կառուցման նախադրյալները, գործունեությունը, դերակատարությունը և Արցախում կրոնամշակությաին կառույցների ունեցած դերը:
«Համեմատել ենք հայկական և իսլամական կրթական հաստատությունները՝ ցույց տալով դրանց որոշակի տարբերությունը: Մզկիթը կառուցվել է 1880-ական թվականներին, մինչ այդ նույն տարածքում եղել է փայտաշեն եղեգից կառուցված մզկիթ, որը գործել է մինչև 1920 թվականը, և խորհրդային շրջանում ծառայել է որպես թանգարան: Այս մզկիթը 1960-ական թվականներից հետո գոյություն ունեցող կառույցների հիման վրա վերականգնված տարբերակն է: Իրականացված ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ»,-մասնավորապաես ասել է Ռ. Մելքումյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ պեղումների ընթացքում հայտնաբերել են, որ մզկիթը լիովին իրանական կրոնամշակութային օրինակներից է, մզկիթի արձանագրություններում որևէ ադրբեջանական և թուրքական տառ անգամ չեն հանդիպել, մզկիթի հարակից տարածքներում տեսել են դիպուկահարների փամփուշտների պարկուճներ:
«1920-ական թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ մզկիթը թաթարական ուժերի կողմից օգտագործվել է ընդդեմ հայ ազգաբնակչության: Մզկիթի պատերին պահպանվել են Ղուրանից վերցված գրություններ, որոնց մի մասը արաբերեն է: Պատերին Գոհար տիկնոջ կտակի իրանալեզու գրությունն է, որտեղ նշվում է, թե իր ունեցած անշարժ գույքի որ մասն է տրամադրում մզկիթի պահպանմանը, և ովքեր են վկան այդ ամենի»,-ավելացրել է Ռ. Մելքումյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաև Սուրբ Թադևոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Սբ Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում, բացառիկ հոգևոր նշանակություն ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-: