Artsakhpress

Մշակույթ

Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Շուշիում տեղի է ունեցել Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում

Շուշիում   տեղի  է  ունեցել     Գոհար   տիկնոջ  Վերին  մզկիթի  վերականգնման  աշխատանքների   ավարտին  նվիրված     հանդիսավոր  միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սատարելով  Արցախի կառավարության  նախաձեռնությունը՝  «Արևելյան   պատմական   ժառանգության  վերածնունդ»   հիմնադրամը   2014  թվականին  ձեռնարկել  է  Վերին  մզկիթի  վերականգնման    ծրագիրը, որն  իրականացվել   է   «Հայաստանի  զարգացման նախաձեռնություններ»  (IDeA)    հիմնադրամի  Արցախի  զարգացման  ծրագրի   շրջանակում:
«Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝     միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և   զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը:
Նրա  խոսքով՝     Շուշիում  վերականգնվել  է  ևս   մեկ   հուշարձան՝  նպատակ  ունենալով, որ   պետք  է  ապահովենք    բազմամշակութայնությունը:
«Իրանի   Իսլամական  Հանրապետությունում   վերականգնվում են    մեր  վանքերն  ու    եկեղեցիները: Իրանական մշակույթի   այն      հուշարձանները, որոնք  գտնվում են  Արցախի    տարածքում, մասնավորապես  Շուշիում, նույնպես     արժանացել  են   մեր    հոգածությանը, քանի   որ  հայ-իրանական  բարեկամությունը  խորն  արմատներ  ունի: Մզկիթը  գործելու   է,  որպես  հայ-իրանական     գիտամշակութային  կենտրոն: Այս  համալիրը    նպաստելու   է  հայ-իրանական   կապերի  ամրապնդմանը»,-մասնավորապես  ասել   է  Լ. Հովհաննիսյանը:
ՀՀ    կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Արայիկ  Հարությունյանն   իր  ելույթում   նշել է, որ        գիտամշակութային  կենտրոնի   բացման  կարևորությունը  կայանում է  նրանում, որ  այն  կարող  է  դառնալ     իսլամական      մշակույթի  հետազոտման կարևոր  կենտրոններից  մեկը:
ՀՀ    կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն   այդ    ուղղությամբ       իրականացնում է  մի  նախաձեռնություն, որը  միտված  է  գույքագրելու  ՀՀ-ում    առկա  շիայական   մշակույթի   ցուցանմուշները, որոնք կարելի է պարբերաբար  ցուցադրել   Շուշիի    մզկիթի  տարածքում:
 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի  Արցախի    զարգացման   ծրագրերի ղեկավար  Սուրեն  Ամիրբեկյանն  իր  խոսքում   շնորհակալություն  է   հայտնել  ԱՀ  կառավարությանը, ինչպես  նաև  այն  բարերաներին, որոնց   համատեղ  ուժերով   երկու  տարվա   ընթացքում  ծրագիրը  կյանքի    է    կոչվել:
«Մզկիթի  վերականգնումը  խորհրդանշական  է. այն  այլ  մշակույթին   հարգանքի  տուրք  մատուցելու   ձև  է: Հուսով  եմ, որ  սա  կդառնա  զբոսաշրջային  վայր: Տեղեկացնեմ, որ   ունենք  մեծ  թվով  զբոսաշրջիկներ, որոնք  անհամբերությամբ  են  սպասում    Արցախում     տեսնելու     իրանական  մզկիթը»,- նշել  է  Ս. Ամիրբեկյանը:
Միջոցառմանը  ներկա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը  մեզ  հետ   զրույցում    ասել է, որ    ինքը  շատ   ուրախ  ու    շնորհակալ  է  բոլոր  այն  մարդկանց, ովքեր  ներգրավվել են   այս   ծրագրի    իրականացմանը:
«Ծրագրի  իրականացման  մտահղացումն     առաջացել է  այն  ժամանակ, երբ  մենք  ընկերներով  հերթական  անգամ   այցելել  ենք Շուշի:  Շուշին  Արցախի  կարևոր    մշակութային   կենտրոնն  է, որը  պետք  է  պահպանվի  և  զարգանա: Այն  ինչ  ունենք     պետք  է  պահպանենք   ու    հարգենք    մեր  պատմությունը: Եթե  մենք  ուզում ենք, որ  այլ  երկրները  պահպանեն  մեր  մշակույթը, ապա մենք  էլ   պետք  է   պահպանենք  նրանցը: Մեր  հիմնադրամն  աշխատում  է     ամբողջ  աշխարհում    պահպանել   հայկական  արժեքներն ու     մշակույթը: Ունենք  այլ  ծրագրեր, որոնք  պետք  է   իրականացնենք ըստ   հերթականության  և   պահանջի»,-ավելացրել  է  Ռ. Վարդանյանը:
 Արցախի  թեմի  առաջնորդ   Պարգև   արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն  էլ ասել է, որ  ինքը  բարձր  է  գնահատում    Շուշիում  գտնվող    իրանական  մզկիթի  վերականգնումը:
«1992  թվականի  մայիսի  9-ին  ես    ասել  եմ, որ  Շուշիում  և   Ակնայում   որևէ   մզկիթի  ոչ   ոք   չպետք  է   կպնի: Սա  մեր  պատմության  անբաժանելի  մասն  է  և  մենք    սիրով  առերեսվում  ենք    մեր   պատմության  հետ,  ի    տարբերություն      հարևան   երկու  այլ   ժողովուրդների, որոնք   ջնջում  ենք  հետքերն  այլ  կրոնի     կամ  այլ  մշակույթի: Այս  մզկիթը  կրոնական  մշակութային  կոթող  է, որը    մեր  դրացի  ԻԻՀ-ն  ժողովուրդն  է  կառուցել: Նրանք  մեր   վանքերը  պահպանում   և   նորոգում  են.  և   նույնն  էլ  մենք  պետք  է     իրականացնենք: Մենք     հուշարձաններ   քանդող    ազգ   չենք»,-ավելացրել  է   Արցախի  թեմի  առաջնորդը:
Այնուհետև   միջոցառմանը    ներկա  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, հիմնադրամի   ներկայացուցիչներ  և  նվիրատուներ,  պետական   այլ  այրեր  շրջել  են   մզկիթով  և  մեդրեսի   շենքով, որից  հետո    դիտել  մզկիթի    վերաբերյալ      լուսանկարչական   ցուցահանդես: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search