Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում ավելացել է զբոսաշրջային այցելությունների թիվը

Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է շուրջ 12.3 տոկոսով: Երկրի ճանաչելիության բարձրացման համար նախաձեռնվել են մարքեթինգային միջոցառումներ, որի արդյունքում Հայաստան են ժամանել մի շարք լրագրողներ և բլոգերներ:

Հայաստանում ավելացել է զբոսաշրջային այցելությունների թիվը

Հայաստանում ավելացել է զբոսաշրջային այցելությունների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն առայժմ ամփոփված է միայն կիսամյակային կտրվածքով։ Այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 12.3 տոկոսով»,-ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ ճանաչողական այցով Հայաստան են ժամանել Շվեյցարիայի Լրագրողների ասոցիացիայի թվով 17 ներկայացուցիչներ, որոնց այցի արդյունքում Հայաստանի մասին 30-ից ավելի հոդվածներ են հրապարակվել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այդ հատվածում զբոսաշրջիկների համար նոր ճանաչողություն է ավելացել Հայաստանի առնչությամբ:
Խաչատրյանը նշեց նաև առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստի մասին: Նախարարի դրանում մի կարևոր հանգամանք նշեց: «Դա «UnionPay» վճարային համակարգի կիրառելիության համար բավարար պայմանների ստեղծումն է Հայաստանում: Երբ մենք դա անենք, էապես կբարձրացնենք չինացի զբոսաշրջիկների՝ Հայաստանում գտնվելու հարմարավետությունը: Դա Չինաստանում ամենատարածվածն է, և գործնականում միակը, որը չինացի զբոսաշրջիկները կարող են օգտագործել դրսում գտնվելու ընթացքում»,-ասաց նա ու նշեց՝ կարծում է, որ դա էապես կնպաստի չինացի զբոսաշրջիկների թվի ավելացմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search