Artsakhpress

Քաղաքական

Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ.ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման:

Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ.ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ.ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը նա արել է մի քանի օր առաջ, մեջբերում եմ՝ «տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիխարխ բնակավայրի հետ»: Սա մեջբերում էր նրա ուղիղ խոսքից:  Շիխարխը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է:  Ադրբեջանի նախագահը հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5 հազար հայ բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ բնակավայրը մինչև այս պահը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի կողմից այս հայտարարությունն արվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է որպես լուծման լավագույն տարբերակ և տեսլական»,- նշեց Նաղդալյանը:

Նա շեշտեց, որ իրականում հենց այս տեսլականի ներկայացումը ի ցույց է դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախը առանց իր բնիկ ժողովրդի և բնակչության: «Խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Սա առավել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական, էքզիստենցիալ  անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերթությունը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը երբևէ թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ:  «Դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձևակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև Հայաստանի Հանրապետության իշխանությունների  ստանձնած հանձնառությամբ: Սա հստակ արձանագրենք»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ  մամուլի խոսնակը:

  


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search