Artsakhpress

Սպորտ

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կկայանա ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանը:

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ)։
Թիմը մրցավայր կմեկնի Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Մրցատեղի կմեկնի նաև մարզիչ Սամվել Գևորգյանը։ 
Ազատ ոճի ըմբիշներից ԱԱ-ում հանդես կգան Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։
Ազատ ոճի թիմը հանդես կգա Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։ Բուդապեշտ կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Ռաֆիկ Գոլեցյանը, ինչպես նաև Գևորգ Ալեքսանյանը՝ որպես մրցավար։
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search