Artsakhpress

Հասարակական

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Ստեփանակերտում կազմակերպված բերքի տոնին «Լավագույն շրջան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը՝ արժանանալով դրամական պարգևի:

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Սառաջյանը:
Նա նշել է, որ «Լավագույն մշակութային ներկայացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Շուշիի շրջանը և արժանացել 100 հազար դրամ պարգևի: «Լավագույն ցուցադրական սեղան» անվանակարգում հաղթել է Ասկերանի շրջանը, «Ցածր գին» անվանակարգում՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Մարտունու շրջանի Բերդաշեն և Քաշաթաղի շրջանի Սարատակ համայնքները:
«Հատուկ մրցանակ»-ի են արժանացել ՀՀ Ատրագածոտնի և Լոռու մարզերը:
Ի. Սառաջյանի խոսքով՝ բերքի տոնին մասնակից Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի նորապսակ զույգին ԱՀ գյուղատնտեսության նախարարությոնը ևս դրամական պարգև է հանձնել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search