Artsakhpress

Սպորտ

Grand Swiss․ Հայաստանի շախմատիստների արդյունքները

Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամուել Սեւյանի հետ եւ հասավ հաղթանակի։

Grand Swiss․ Հայաստանի շախմատիստների արդյունքները

Grand Swiss․ Հայաստանի շախմատիստների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ։ Վլադիմիր Հակոբյանը սեւերով միավորը կիսեց անգլիացի Դեւիդ Հաուելի հետ, հայտնում է News.am-ը։  
Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց ֆրանսիացի Էրվին Լամիին, Սերգեյ Մովսեսյանը՝ մադագասկարցի Ռակոտոմահարոյին, Հրանտ Մելքումյանը՝ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին։
Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունեն Արոնյանն ու Սարգսյանը՝ 3-ական միավոր։ Նրանք առաջատարներից հետ են կեսական միավոր։
FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search