Artsakhpress

Սփյուռք

Անչափ հպարտ եմ. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ՀԲԸՄ կատարած այցից

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ուղևորության շրջանակներում ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) կատարած այցելությունից:

Անչափ հպարտ եմ. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ՀԲԸՄ կատարած այցից

Անչափ հպարտ եմ. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ՀԲԸՄ կատարած այցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Քորթնին և ես այցելել ենք ՀԲԸՄ (AGBU), և ես այնքան շատ բան իմացա, թե ինչպես են նրանք օգնում Հայաստանին: Մենք հանդիպեցինք կին ձեռներեցների հետ, որոնք շատ են աշխատում Հայաստանում տնտեսություն կառուցելու համար: Անչափ հպարտ եմ»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է Քիմը՝ կից հրապարակելով լուսանկարները:
Հիշեցնենք, որ Քարդաշյան ավագ քույրերը Հայաստան էին այցելել իրենց երեխաների հետ, որտեղ էլ մկրտվել են Մայր Աթոռում: Քիմը Երևանում մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ ներկայացնելով գործարար աշխարհում իր անցած ուղին:

Հայաստանից մեկնելիս Քիմը ևս լուսանկարներ էր հրապարակել՝ հայրենիքին ուղղված շնորահակալական խոսքով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search